Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Պարգևներ՝ վաստակաշատ բժշկուհիներին

Երևանի վաստակաշատ 7 բժշկուհի կանանց մեկամսյակի շրջանակներում այսօր պարգևատրվել է «Առողջապահության կազմակերպիչների միավորում» հասարակական և ՀՀԿ երիտասարդական կազմակերպության կողմից։
«Առողջապահության կազմակերպիչների միավորում» ՀԿ-ի պատվավոր նախագահ, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը առանձնացրեց այն փաստը, որ կանայք հիմնականում աշխատում են վերականգնողական բժշկության այն հատվածում, որտեղ բուժական աշխատանքներ են իրականացվում, և փորձում են վերականգնել մարդկանց առողջությունը։ Նախարարը կոչով դիմեց բոլոր կանանց՝ առողջությունը ճանաչել բացարձակ արժեք, դեմքով շրջվել դեպի առողջությունը, պահպանել այն հանուն ընտանիքների և մեր ժողովրդի։
«Առողջապահության կազմակերպիչների միավորում» ՀԿ-ի համանախագահ Արա Բաբլոյանը նշեց, որ կազմակերպությունն ամեն տարի գարնանային տոների առթիվ գնահատում է կին բուժաշխատողներին՝ իրենց նվիրումի և համակարգում ունեցած ներդրումների համար։ Արա Բաբլոյանն ընդգծեց, որ բուժաշխատողների մեծ մասը կանայք են, և հիմնականում հենց կանանց վրա է դրված առողջապահությունը։
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանը խորհրդանշական համարեց այն փաստը, որ «Առողջապահության կազմակերպիչների միավորում» ՀԿ-ի և ՀՀԿ երիտասարդական կառույցի համատեղ ծրագրերը սկսվում են գեղեցիկ սեռին նվիրված այս միջոցառմամբ։ Կարեն Ավագյանը շեշտեց, որ պետք է առանձնացվեն, կարևորվեն ու գնահատվեն այն մարդիկ, ովքեր իրենց ուսերին են պահում առողջապահության համակարգը, գիշեր-ցերեկ գտնվում են հիվանդի կողքին, մեծագույն նվիրումով են կատարում աշխատանքը։
Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետի տեղակալ Գայանե Անտոնյանը, որ պարգևատրվածների թվում էր, ասաց, որ նման միջոցառումներն ավելի լավ գործելու ուժ են տալիս։ Նա նաև ավելացրեց, որ վստահված աշխատանքը չեն կարող լավագույնս կատարել առանց տղամարդ գործընկերների հետ համագործակցության։
Նշենք, որ ծրագիրը շարունակվելու է նաև մարզերում։ Առանձնացվելու և խրախուսվելու են Հայաստանի մարզերում աշխատող բժշկուհիները նույնպես։

Կարդացեք նաև

Հունիսի 20-ին Երևանում մեկնարկեց Բժշկական ասոցիացիաների Եվրոպական ֆորումը (EFMA 2025)` միավորելով 20-ից ավելի երկրների բժշկական համայնքների առաջնորդներին...


Հուլիսի 3-5-ը, Իսպանիայի Մադրիդ քաղաքում կանցկացվի «Հայկական Բժշկական Համաշխարհային Կոնգրես 2025»(AMWC2025) համաժողովը, որը միավորելու է...


Անպտղության խնդրով վիճակագրությունը տարեցտարի նոր և ավելի բարձր ցուցանիշների մասին է վկայում։ Սա մեկն է ժամանակակից առողջապահական մարտահրավերներից...



Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...


Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...


Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...


«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...


Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...


ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...


Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...


Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...


Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն